Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է լրագրող Արմեն Հակոբյանը, որի հետ խոսեցինք 2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման մասին։ Ըստ Արմեն Հակոբյանի՝ նման նախաձեռնություններով կառավարությունը կեղծ օրակարգեր է ստեղծում՝ դրա համար հարկատուներիս գրպաններից մեծ գումարներ վճարելով։

Զրուցակիցս անդրադարձ կատարեց նաև Մելինե Դալուզյանի սեռափոխությանն ու սիրուն անդրադարձող կինոնախագծին, որի նկարահանման համար Հայաստանի ազգային կինոկենտրոնը  20 միլիոն դրամ է հատկացրել նախարարության բյուջեից: Մենք մարզական ոլորտում մեծ ձեռքբերումների  հասած բազմաթիվ մարզիկներ ունենք, ունենք արցախյան պատերազմի, քառօրյայի հերոսներ, որոնց մասին ֆիլմեր նկարահանելուն պետական միջոցների տրամադրումը խրախուսելի կլինի, բայց կառավարությունը ֆինանսավորում է նախագծեր, որոնք հաճո չեն մեր ազգին, մեր ազգային արժեքներին խորթ գաղափարներ են քարոզում։ Արդյոք սա հստակ ապազգային քաղաքականություն չէ։

Մանրամասները՝ տեսանյութում