Ստամբուլյան կոնվենցիայի ջատագովն ինքն է վիրավորում կանանց ու բռնություն քարոզում (տեսանյութ)

Քաղաքագետ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, որը պարբերաբար խոսում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կողմնակիցների շահերից և բացականչում, թե այդ կոնվենցիան միայն մեկ նպատակ ունի՝ պաշտպանել հայ կանանց տղամարդկանց կողմից տարատեսակ բռնություններից, ինքն է անպատեհ վիրավորում, հայհոյում ու անվանարկում կանանց։ Իր այդ վարքագծով նա փայլուն օրինակ է, թե ինչպե՞ս է հարկավոր նվաստացնել, հոգեբանորեն ճնշել կանանց։ Ահա թե այս անձն ինչպե՞ս է «պաշտպանում» կանանց բռնություններից, և ահա թե ինչպիսին է կոնվենցիայի պաշտպանների իրական դեմքը։ Այսքանից հետո դեռ կասկածելի՞ է ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակը։

Մանրամասները՝ տեսանյութում