Թրամփը չի ժամանել ԱՍԵԱՆ-ի ղեկավարների և Հարավասիական գագաթնաժողովներին

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) տասը երկրներից յոթի ղեկավարները չեն եկել ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին, որտեղ Վաշինգտոնի ներկայացուցիչն ընթերցել է նախագահ Դոնալդ Թրամփի հրավիրագիրը՝ այցելելու իրեն Ամերիկայում՝ առանձին «հատուկ գագաթնաժողովի» համար:

Թրամփը չի ժամանել ԱՍԵԱՆ-ի ղեկավարների և Հարավասիական գագաթնաժողովներին, որոնք նոյեմբերի 2-4-ին ընթանում են Թաիլանդում, և Բանգկոկ չի ուղարկել ո՛չ ԱՄՆ-ի փոխնախագահին, ո՛չ պետքարտուղարին: Որպես Վաշինգտոնի պատվիրակության ղեկավար Բանգկոկ է ժամանել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը:

Տարածաշրջանային դիտորդների դիտարկմամբ՝ սա ԱՄՆ-ի համար ԱՍԵԱՆ-ի միջոցառումներում ներկայացուցչության մակարդակի ոչ տիպական և հազվադեպ իջեցում է:

Նոյեմբերի 4-ին ԱՍԵԱՆ-ԱՄՆ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել օրվա առաջին կեսին, նախքան Արևելաասիական գագաթնաժողովը, ներկայացել են ԱՍԵԱՆ-ի երկրների միայն երեք ղեկավարներ (այս տարի ԱՍԵԱՆ-ը նախագահող) Թաիլանդի, Վիետնամի և Լաոսի վարչապետները: Դաշինքի մնացած երկրները՝ Սինգապուրը, Մալայզիան, Ինդոնեզիան, Բրունեյը, Կամբոջան, Մյանման և Ֆիլիպինները, ներկայացված էին արտաքին գործերի նախարարներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: