Ռուսաստանը և Թուրքիան սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայում

Ռուս և թուրք զինվորականներն սկսկել են սիրիա-թուրքական սահմանի շրջանի պարեկությունը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ պարեկումն սկսվել է Ալ Դարբասիայի շրջանում: Ռազմական ոստիկանությունը կվերահսկի երկու տեղամաս այն գոտու արևմուտքում և արևելքում, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացրել քրդական կազմավորումների դեմ:

Նշվում է, որ ռուս և թուրք զինվորականները նաև կօգտագործեն զրահատեխնիկա և անօդաչուներ: