2019 թվականի համեմատ ծախսերն ավելացել են գրեթե 48 մլրդ դրամով․ Զարուհի Բաթոյան

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրվի 492,5 մլրդ դրամից մի փոքր ավելի։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր հերթին նշեց, որ 2019 թվականի համեմատ ծախսերն ավելացել են գրեթե 48 մլրդ դրամով։

Նշենք, որ Հայաստանի զոհված ազգային հերոսների, ովքեր հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» մեդալով, ընտանիքների վճարման համար պետությունը նախատեսում է հատկացնել 700 մլն դրամ, ինչը 0,1 մլն-ով պակաս է, քան 2019-ին։ Ծախսերի կրճատումը, ինչպես նշեց Բաթոյանը, կապված է փոխհատուցման չափի, ինչպես նաև մատուցվող ծառայությունների փաստացի ծախսերի վերանայման հետ։