Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը կլինի Հայաստանի իշխանությունների քաղաքական մահավճիռը (տեսանյութ)

Ստամբուլյան կոնվենցիայի լոբբինգով զբաղվող և Եվրոպայի խորհրդի կազմում գործող Ստամբուլյան կոնվենցիայի քարտուղարության նախագահ Մարսելին Նաուդին և քարտուղարության անդամները վաղը` նոյեմբերի 1-ին, ինչպես արդեն հայտնի է, կլինեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Նշված եվրոչինովնիկների նպատակն է հանդիպել Ազգային ժողովի պետիրավական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների հետ ու համատեղ քննարկել «Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ հայ հասարակության մեջ կարծրատիպերը և տաբուները կոտրելու» հարցը:

Վաղը` նոյեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն Ազգային ժողովի դիմաց որոշել է իրականացնել բողոքի ցույց` ընդդեմ Եվրոխորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների վերոնշյալ նպատակադրման: Հիշյալ նախաձեռնության գրասենյակում հիմնականում այս կապակցությամբ է LIVEnews.am-ի հարցազրույցը «Կամք»-ի հիմնադիր Վահագն Չախալյանի և նախաձեռնության համակարգող խորհրդի անդամների հետ։

Նրանք հավաստում են՝ Ստամբուլյան կոնվենցիան Հայաստանում չի՛ վավերացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում