Աբու Բաքր ալ-Բաղդադիին սպանել են առնվազն հինգերորդ անգամ

Ամբողջ Արևմուտքը հրճվանքի մեջ է: Ամբողջ Իսրայելը տոնում է, նայեք, թե ի՜նչ իրադարձություն է. ԱՄՆ-ն և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) ամերիկամետ կառույցը հայտարարել է, իբրև թե վերացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման պարագլուխ ոմն Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Ինչ-որ մեկը լրջորեն հավատու՞մ է դրան: Իմ հիշողության մեջ, ալ-Բաղդադիին սպանված են հայտարարել առնվազն 4 անգամ՝ 2015 թվականից սկսած: Ընդ որում, երեք անգամ նրան «սպանել են» հենց ամերիկացիները, բայց հետո միշտ պարզվում էր, որ ալ-Բաղդադին դեռ կենդանի է: Ինչո՞ւ դա արվեց հենց հիմա, այն էլ այդքան կինեմատոգրաֆիական եղանակով, ի՞նչ կապ ունի Ռուսաստանը այս ոչնչացման հետ և ի՞նչ է փոխելու Մերձավոր Արևելքում ԻՊ առաջնորդի ոչնչացումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն է հաստատել Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին ավելի վաղ տարածված լուրերը: «ԱՄՆ-ը ​​պատասխանատվության է կանչել «թիվ մեկ ահաբեկչին: Աբու Բաքր ալ-Բաղդադին մահացած է», — հայտարարել է նա ամերիկյան հեռուստաալիքների ուղիղ եթերով: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է․ «Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացումը նախագահ Թրամփի կողմից մեծ ներդրում է ահաբեկչության դեմ պայքարում»: Ըստ Թրամփի՝ հատուկ նշանակության ուժերը «վտանգավոր և համարձակ» գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևելքում, որի ընթացքում ոչնչացվել են մեծ թվով գրոհայիններ և ալ-Բաղդադիի օգնականներ: Նրանց թվում են ԻՊ առաջնորդի երկու կանայք՝ մահապարտի գոտիներով:

«Բայց այն փաստը, որ նրանք մահացած են և գոտիները նրանց վրա էին, մեծապես բարդացնում էր իրավիճակը մեր մարդկանց համար, քանի որ երբեք չգիտես, թե ի՞նչ կլինի: Նրանք չեն պայթել, բայց նրանք մահացել են», — ասել է Թրամփը: Բացի այդ, ԱՄՆ-ը գերևարել է մի քանի գրոհայինների: Հատուկ ուժերին հաջողվել է նաև ազատել 11 երեխայի: Գործողությանը, ենթադրաբար, մասնակցում էին ութ ուղղաթիռ: Ամերիկայի նախագահը նշել է, որ նրանք թռչել են «շատ ցածր և արագ» ու հայտնվել են կրակահերթի տակ, ինչը «շատ արագ ճնշվել է»:

Խոսելով տուժածների մասին՝ նախագահը խոսեց «մի գեղեցիկ շան» տարհանման մասին, որը կատարել է «գերազանց աշխատանք»: Բացի այդ, ԱՄՆ-ը նախատեսում էր ռոբոտ օգտագործել, բայց դրա կարիքը չեղավ: Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է ամերիկացի երկու զինծառայողների «չնչին վնասվածքների» մասին: Ըստ ԱՄՆ նախագահի, ԻՊ առաջնորդի մարմինը շատ աղավաղված էր: Այնուամենայնիվ, Ալ-Բաղդադիին հաջողվեց «արագ և ճշգրիտ նույնականացնել ԴՆԹ-ի անալիզի միջոցով»: Թրամփն ասաց, որ ահաբեկչին հետևել են վերջին երկու շաբաթվա ընթացքում, նա անընդհատ փոխել է իր մտադրությունները, այնուհետև հաստատվել է մեծ բնակելի համալիրում, որտեղ կային բազմաթիվ ստորգետնյա թունելներ: Թրամփը նշել է, որ բոլոր մուտքերը փակուղի էին տանում, բացառությամբ մեկի, բայց «մենք նրան ծածկեցինք»: ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Թուրքիային և Իրաքին «Իսլամական պետության» առաջնորդին վերացնելու հարցում նրանց ցուցաբերած օգնության համար: Ըստ նրա խոսքերի՝ Ռուսաստանը «հիանալի վարվեց»՝ թույլ տալով, որ ամերիկյան ուղղաթիռները թռչեն նրա կողմից վերահսկվող Սիրիայի տարածքով: Թրամփը չի ասել, թե որտեղից են ժամանել գործողությանը մասնակցող հատուկ նշանակության ջոկատները, բայց նշել է, որ խոսքը «բարեկամ երկրում» ռազմակայանի մասին է (Հորդանանն ավելի ուշ հայտարարել է, որ ամերիկյան հատուկ նշանակության ուժերը մեկնել են իր տարածքից): Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը նախապես չգիտեր, թե ի՞նչ առաքելություն է իրականացնում ԱՄՆ-ը: «Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սիրիացի քրդերին այն աջակցության համար, որ նրանք կարողացան իրականացնել այս շատ վտանգավոր առաքելության մեջ»,-ասել է Թրամփը:

«Մենք փրկեցինք աշխարհը»․ ամերիկացիներն իսկապես կարծում են, որ միայն «գյուղացի իմամի» ոչնչացմամբ համաշխարհային հաղթանակ կհաստատվի ահաբեկչության և ջիհադիզմի դեմ պայքարում: Այդպես էին կարխում նաև նախկին «թիվ մեկ ահաբեկիչների»՝ Բեն Լադենի և Այման ալ-Զավահիրիիդեպքում:

Ամերիկացիների ու Իսրայելի հիմարությունն հասկանալի է: Պարզ չէ, թե ինչո՞ւ է ուրախ Եվրոպան: Մեկ կամ տասը ահաբեկիչների ոչնչացումը չի լուծում ամբողջ խնդիրը. ինչպես գրում է ամերիկյան «Newsweek» ամսագիրը, ԻՊ-ի նոր ղեկավարն այժմ Աբդուլա Քարդաշն է, որը հայտնի է որպես Հաջի Աբդուլլահ ալ-Աֆրի և Ալ-Բաղդադիի կողմից նշանակվել է իր իրավահաջորդը դեռևս 2019-ի օգոստոսին: Մահվան պահին ալ-Բաղդադիի դերը, որպես ահաբեկչական խմբավորման առաջնորդ, արդեն զուտ խորհրդանշական էր:

Այնպես որ, Մերձավոր Արևելքում իրավիճակի ոչ մի հիմնական փոփոխություն տեղի չի ունենա: Ուզում եմ հիշեցնել,  «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները լկտիացել էին Բեն Լադենի վերացումից անմիջապես հետո: Ուզում եմ հիշեցնել նաև 2014 թվականի ամռանը Իրանի հետախուզական գործակալությունների կողմից «Tehran Times» թերթի միջոցով կազմակերպված տեղեկատվության «արտահոսքը». Աբու Բաքր ալ-Բաղդադին իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության և ԱՄՆ հատուկ ծառայությունների գործակալ ոմն Շիմոն Էլիոթն է: Հայաստանի քաղաքացիներ, դուք դեռ հավատո՞ւմ եք, որ սեփականատերերը սպանել են իրենց իսկ գործակալին: Եվ վերջին կարևոր «նրբությունը». մեկ օր անց Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Պեսկովը անսպասելիորեն հայտարարեց, որ Թրամփի պնդումները  ալ-Բաղդադիի մահվան մասին՝ կասկածելի են….

Սերգեյ Շաքարյանց