Կառավարության փիլիսոփայությունն է՝ հարուստներին ավելի հարստացնենք, երկիրը պահեն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, որի հետ քննարկեցինք 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն ու փորձեցինք կանխատեսել՝ եկող տարի ավելի լա՞վ ենք ապրելու, թե՞ մեր կյանքում ոչինչ չի փոխվելու, կամ գուցե փոխվելու է դեպի վատը։

Եկող տարվա բյուջեի ամենամեծ փոփոխությունը թերևս դրա որակումն էր․ խիզախումներով լի, կտրուկ տնտեսական ու հեղափոխական թռիչքներով բյուջեին փաստորեն հաջորդելու է պահպանողական բյուջեն։ Ինչո՞ւ է կառավարությունը որոշել նման բնորոշում տալ բյուջեին, արդյոք դրանով ապահովագրել է իրեն տնտեսական ձախողումներից, որքանո՞վ է տնտեսական աճի համար 4,9 տոկոս ցուցանիշը հեղափոխական և ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացնում մերօրյա կառավարությունը։ Տնտեսագետի հետ քննարկեցինք այս և այլ հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում