ԱՄՆ Կոնգրեսի բանաձևը հերթական թղթե շերեփն է (տեսանյութ)

Պատմական քվեարկությու՞ն,  հաղթանա՞կ, թե՞ հերթական անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ծառայեցրեց սեփական քաղաքական շահերին։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

«Մենք» հաղորդաշարի հյուրը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է։

Վերջին ամիսներին ամերիկյան կոնգրեսականներին վրդովվեցրել էր Թուրքիայի կողմից  ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը, նաև  Հյուսիսային Սիրիա  թուրքական զորքի ներխուժման փաստը:  Պահն էր Թուրքիային զսպելու, և ահա  ի հայտ եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:    Բազմիցս ենք համոզվել, որ նման բանաձևերն ի հայտ են գալիս այն  ժամանակ, երբ ԱՄՆ-ի քաղաքական շահը դա է պահանջում: Միամտությո՞ւն, թե՞  քաղաքական կարճատեսություն է մեր կողմից այսչափ  ոգևորվելը:

«Մենք ոգևորվելու մեծ առիթ չունենք, որովհետև այս խաղում մենք ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ ու այլ երկրներ մեր ողբերգությունն օոգտագործում են իրենց նպատակահարմարության համար»։

  «Հայոց ցեղասպանւթյան խնդիրը, ցավոք, տասնամյակներ շարունակ,  դարձել է քաղաքական առևտրի առարկա ու տարբեր պետություններ իրենց քաղաքական զինանոցում պահում են այդ խնդիրը, ըստ նպատակահարմարության օգտագործելու համար։ Եվ դա անում են, հատկապես, այն երկրները, որոնք ունեն Թուրքիայի հետ հարաբերություններ ու շահեր»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը։

Ռուբեն Մելքոնյանը  ուշադրություն հրավիրեց  հետևյալ հանգամանքի վրա, թե ո՞ր երկիրը, ի՞նչ բովանդակությամբ է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ի՞նչ շեշտադրումներ կան դրանց տեքստերում։ Թուրքագետը հիշեցրեց, որ տարբեր պետությունների  շարքում իր բովանդակությամբ առանձնանում է Ռուսաստանի Դումայի ընդունած՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի բովանդակությունը,  որտեղ հստակ նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմտյան Հայստանում՝ Օսմանյան կայսրության կողմից, « Այս առումով, սա միակ փաստաթուղթն է, որում նշվում է, որ այդ տարածքը Արևմտյան Հայաստանն է»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։