ԱՄՆ Կոնգրեսը «Մեծ յոթնյակի» հանդիպումներին ՌԴ մասնակցության դեմ բանաձև է ընդունել։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն «Մեծ յոթնյակի» հանդիպումներին ՌԴ մասնակցության դեմ բանաձև է ընդունել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրությանը։

Փաստաթղթում շեշտվում է, որ ՌԴ G7-ին չպետք է մասնակցի այնքան, մինչև «չհարգի հարևանների տարածքային ամբողջականությունը» և չհետևի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»: