Սարհատ Պետրոսյանն ազատվեց պաշտոնից
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիստում որոշում կայացրեց Սարհատ Պետրոսյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես հիմնական պատճառաբանություն նշելով, որ չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում: Նա հայտարարել էր, որ այլևս չի կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: