«Իշխանությունը զավթածների ռեժիմը մտասևեռման պաթոլոգիկ դաշտում է արդեն, հիմա էլ թիրախավորել են Վազգեն Մանուկյանին»․Գևորգ Գևորգյան

Իրավական ընթացակարգի նշույլներ անգամ չպարունակող մեղադրանքների արագությունը, շտապողականությունը աբսուրդի սահմաններից է նույնիսկ անցել, իշխանությունը զավթածների ռեժիմը մտասևեռման պաթոլոգիկ դաշտում է արդեն: Հիմա էլ թիրախավորել են Վազգեն Մանուկյանին, ընդ որում հետևյալ սցենարով՝ պատգամավորի միջնորդությամբ, ոճրագործ ահաբեկչի խոսքով, Նիկոլի ախորժակով: Եթե հաշվի առնենք, թե որ ուժերն են այս իշխանության հենարանը. Սասնա ծռեր, սորոսկան հատված, ԼԳԲՏ համայնք, աղանդավորական կառույցներ, ապա հասկանալի է դառնում, որ ապազգային ուժերի պետությունը քանդելու, ազգի ողնաշարը կոտրելու ծրագիրը իր վերջնաժամկետին (deadline) է մոտենում, քայլածները ցայտնոտի մեջ են, հաշվետու են իրենց իշխանության բերած կենտրոնների առջև: Երազում թե արթմնի՝ արդեն ողնաշարով են զգում. Սուր բարձրացնողը սրից է ընկնում:

Ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչ Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyanֆեյսբուքյան էջից

Իրավական ընթացակարգի նշույլներ անգամ չպարունակող մեղադրանքների արագությունը, շտապողականությունը աբսուրդի սահմաններից է…

Опубликовано Գևորգ Գևորգյան – Gevorg Gevorgyan Вторник, 29 октября 2019 г.