Անօգուտ նախաձեռնություն․ թուրք պաշտոնյայի արձագանքը ԱՄՆ-ի Կոնգրեսի բանաձևին

Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո չեն դադարում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների  արձագանքները:

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը բանաձևի ընդունումը որակել է  «անօգուտ նախաձեռնություն» ու շեշտել, որ դա՝  «իրենց համար առ ոչինչ է»:

«Անօգուտ  նախաձեռնություն է: Երեկ ընդունված որոշումը մեզ համար առ ոչինչ է: Ցեղասպանությունից խոսողները նախ թող հետ շրջվեն ու իրենց պատմությանը նայեն»,- ասել է Գյուլը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։