Միայն Թուրքիայի խորհրդարանը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը․ Գարո Փայլան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայներով ճանաչեց   Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս փաստին, գրելով․

«Մեր ցավը դարձել է ուրիշների խորհրդարանի քննարկման առարկան, քանի որ իմ երկիրը 105 տարի է՝ հերքում է հայ ժողովրդի մեծ ողբերգությունը: Միակ խորհրդարանը, որը կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես»,- նշել է նա: