Ռազմական ոստիկանները օդանավակայաններում պարեկային ծառայություն կիրականացնեն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տեղեկացմամբ, նշված ոստիկանության աշխատակիցները, ձմեռային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության, զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև օդանավակայանների տարածքում զինծառայողների կողմից զինվորական համազգեստի կրման կանոնների պահպանմանը: