«Հայելու առաջ» հաղորդումը «Արմնյուզի» եթերում բավականին հետաքրքիր, ուշագրավ է լինելու. Անժելա Թովմասյանն ընդունել է հեռուստաընկերության առաջարկը

Հոկտեմբերի 23-ին «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ հեռուստահաղորդավար Անժելա Թովմասյանին առաջարկ է արվել «Հայելու առաջ»  հաղորդումը տեղափոխել «Արմնյուզի»  հեռուստաընկերություն:

«Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը՝ Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված իր «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել «Արմնյուզ» հեռուստաընկերություն»- գրել էր Արամ Անտինյանը: