Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցի համանուն բաժանմունքի փակման արդյունքում աշխատանքից կազատվի 20 աշխատակից

Ներկայումս Շիրակի մարզում ընթանում է «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլոզային բաժանմունքի փակման աշխատանքները: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից:

«Հակատուբերկուլոզային բաժանմունքի փակման արդյունքում արդյունքում աշխատանքից կազատվի թվով 20 ֆիզիկական անձ որից՝

3 բժիշկ թոքախտաբան

9 բուժքույր

3 սանիտար

1 խոհարար

1 դիետ բուժքույր

1 մատուցող

2 խորխի լաբորատորիա – լաբորանտ»,- ասված է պատասխանում:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ին  ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի ՀՀ մարզերի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին որոշման մեջ կատարել է փոփոխություններ: Ի թիվս այդ փոփոխությունների՝ որոշվել է փակել «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց» ՓԲԸ հակատուբերկուլոզային բաժանմունքը:

«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց»-ը կվերանվանվի «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»: