«Սա մեծ իրադարձություն է հայերի համար»․ Քիմ Քարդաշյան

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին:

Քարդաշյանը մասնավորապես գրել է. «Հապա նայե՛ք այս հիասքանչ թվերին: ԱՄՆ-ը հենց նոր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:

Մեկ այլ թվիթերյան գրառման մեջ նա գրել է, որ այս բանաձևի ընդունումը «մեծ իրադարձություն է հայերի համար»։