Իշխանությունը կամ ադեկվատ չի ընկալում իրավիճակի լրջությունը, կամ իրականացնում է ինչ-որ սուպերհնարամիտ տարածաշրջանային օպերացիա
Ժողովո՛ւրդ, մենք, իրականում, չենք տեսնում` ի՞նչ վտանգավոր և ապուշ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում` Հայաստանի շուրջ։ Չէ, զուտ հետաքրքիր է… Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը ուղղակի և անթաքույց մեզ սպառնում են, իսկ մենք ընկած ենք ինչ-որ «խաղաղասիրական» օրակարգերի ետևից լուրջ դեմքով սպասում ենք՝ թե երբ է «արդար եվրոպան» այս մեր պահվածքը գնահատելու։
Ադրբեջանը ավելացնում է 20 տոկոսով ռազմական ծախսերը, իսկ մենք նոր բյուջեի մեջ նախատեսում ենք ընդամենը 0,8 տոկոսի բարձրացում։
Սրանք անթաքույց մեզ ուզում են ոչնչացնել, իսկ մենք, ապավինելով \միջազգային հանրության» կարծիքին, խոսում ենք օրինակ` որ Արցախյան հիմնախնդիրը պետք է ձեռնտու լինի բոլոր հակամարտող կողմերին (դե, հասկանում ենք չէ՞, որ կոնկրետ այս թեզը իսպառ անիրականանալի է)։
Ժողովուրդ ջան, թուրքը այսօր ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Է…և ասեմ ձեզ` վատ չի պատերազմում, իսկ մենք ինչ-որ անհասկանալի թեմաներով ենք տապակվում։
Մի խոսքով, տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը կամ ադեկվատ չի ընկալում իրավիճակի լրջությունը և վտանգը, կամ իրականացնում է ինչ-որ սուպերհնարամիտ տարածաշրջանային օպերացիա։
Կամ մենք` բոլորս գժվել ենք…
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
Ժողովո՛ւրդ, մենք, իրականում, չենք տեսնում` ի՞նչ վտանգավոր և ապուշ իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում` Հայաստանի …
Опубликовано Arman Abovyan Воскресенье, 27 октября 2019 г.