«Զուգընկեր» եզրույթը չի կարելի ներառել ընտանիքի մոդելի մեջ (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում:

Այս նախագիծն ուղղված է ԸՆՏԱՆԻՔ ինստիտուտի դեմ: Այսպես՝

  1. Նախարարությունն առաջարկել է օրենքի վերնագրից հանել «ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ» բառերը և դրա հետ կապված ընթացակարգը վերացնել: Նախարարությունը գտել է, որ Օրենքում հաշտեցման ընթացակարգի սահմանումը գործնականում խոչընդոտում է բռնության ենթարկված անձանց հասնելու արդյունավետ իրավական պաշտպանության և խախտված իրավունքի վերականգնման:
  2. Նախարարությունն առաջարկել է «ընտանիքի անդամներ» հասկացության մեջ ներառել նաև «զուգընկեր»-ը, որի տակ նախարարությունը հասկանում է «միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»:
  3. Նախարարությունն առաջարկել է ապաստարանների հիմնադրման իրավունքը վերապահել նաև առևտրային կազմակերպություններին:
  4. Նախարարությունն առաջարկել է փոխել և արդյունքում հանել հետևյալ դրույթը՝ «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի»:

Այս և հարակից հարցերի շուրջ LIVEnews.am-ի հարցազրույցը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։