Հայաստանում ԶԼՄ-ների համար արհեստական սահմանափակումներ չպետք է լինեն

Ես լրագրող լինեի (աշխատեի), կբոյկոտեի ցանկացած միջոցառում, որտեղ լրագրողների ու լրատվամիջոցների մուտքը սահմանափակվում է քաղաքական նախասիրությունների բերումով՝ ով էլ լիներ կազմակերպիչը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մեզ հեչ դուր չէր գալիս ժամանակին, որ երկրի նախագահը ասուլիսներ է հրավիրում՝ կանչելով միայն իրեն հարմար լրագրողների նեղ խմբի, առավելևս մեզ չպետք է դուր գա նույն սահմանափակումը հիմա, նույնիսկ եթե հրավիրողը պետական պաշտոնյա չէ, ու սահմանափակումները տարածվում են, ըստ հրավիրողի, «քարոզչամիջոցների» վրա (իհարկե, բոլորն են այս կամ այն կերպ քարոզչամիջոց, իսկ օբյեկտիվ լրագրությունը քիմեռա է, հարցն այն է, թե ինչ ես քարոզում ու ինչ գործիքներով):

Լրագրողներն ու խմբագիրները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն էս հարցում. Հայաստանում ԶԼՄ-ների համար արհեստական սահմանափակումներ չպետք է լինեն, իսկ թույլատրելիի սահմանները պետք է որոշեն օրենքներն ու էթիկայի կանոնագրքերը»,- գրել է խոսնակը: