Սերգեյ Շոյգուի այցն աշխատանքային է․ Արծրուն Հովհաննիսյան

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ժամանել է Գյումրի։ Նրան դիմավորել են  Շիրակ օդանավակայանում։ LIVEnews.am-ի թղթակցի հարցին, թե ո՞րն է այցի նպատակը,  ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ աշխատանքային այց է և ինքը  չի կարողանա այցի նպատակը մեկնաբանել։

Սերգեյ Շոյգուն ժամանելու է նաև Երևան, այցի մանրամասները ավելի ուշ կհրապարակվեն։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին,  ՀՀ ՊՆ տեղեկացրել էր, որ Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության պետի գլխավորած պատվիրակությունը՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով։