Հիմա ով քնից շուտ է արթնանում հայտարարում է,որ ինքը հաջորդ վարչապետն է

Թրենդը ինքնագովազդն է,հիմա ով քնից շուտ է արթնանում հայտարարում է,որ ինքը հաջորդ վարչապետն է:Երևի կան նաև պաշտոն բաժանողներ:
Մարդկանց կոնսոլիդացնելու համար տեղերում(գյուղեր,քաղաքներ) մարդկային ռեսուրս է պետք:
Կառույցներ,ճանապարհ անցած,փորձ և դժվարություններ տեսած մարդիկ:
Անձրևին և արևին պայքարողներ,փողոցներում և հրապարակներում կանգնողներ,կեցցե վանկարկողներ,դրոշակ բռնողներ, և կարևորը`պատմական պահ կոչվածը:
Մի քանի ԶԼՄ գրպանում,մի քանի ՀԿ,դա շատ քիչ է ոգևորվելու համար,հավատացեք իշխանությունը իր ռեսուրսով միշտ կհաղթի,եթե չունես հիմնական ռեսուրսը`մարդը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թրենդը ինքնագովազդն է,հիմա ով քնից շուտ է արթնանում հայտարարում է,որ ինքը հաջորդ վարչապետն է:Երևի կան նաև պաշտոն…

Опубликовано Վահան Բաբայան Воскресенье, 27 октября 2019 г.