ՀՀ վարչապետը Լարիսա Մինասյանն է, և նրա հրահանգով է փոխոստիկանապետը պաշտոնից ազատվել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։ Վերջերս Երևանում «Հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում անցկացվեց, որի նպատակն էր ուրվագծել հետհեղափոխական Հայաստանում ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները։ Քննարկումը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Մարինա Խաչատրյանը, և հաղորդաշարի ընթացքում նա ներկայացրեց, թե իրականում ինչ հարցեր են այնտեղ քննարկվել և ինչո՞ւ են դրսից սնվող սորոսական կազմակերպությունները լծվում պետական առանցքային ու կարևոր կառույցներում բարեփոխումներ իրականացնելու գործին։

Նա անդրադարձավ նաև քննարկումից մեկ օր հետո փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությանը՝ ասելով, որ միջոցառման ժամանակ նրա դրսևորած վարքն է նաև դրա պատճառ դարձել, և վարչապետի հրամանն իրականում ուղղորդված է եղել Լարիսա Մինասյանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում