ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել․ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է հունվարին ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու առաջարկ,- ասել է Աննա Նաղդալյանը:- Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»։