Խնդրահարույց օրինագիծ․ քննարկում LIVEnews.am-ի եթերում (տեսանյութ)

Մասնագիտական, քաղաքական  շրջանակներում լայն քննարկման առարկա  է դարձել Կրթության և գիտության, սպորտի և մշակույթի նախարարության խնդրահարույց նոր օրինագիծը, որով փոփոխություն է նախատեսվում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում․ համաձայն այդ փոփոխության, բուհերում այլևս «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Մասնագետները հակադարձում են՝ հայագիտական առարկաների միջոցով  է ձեւավորվում ուսանողների աշխարհայացքը ազգային արժեքների նկատմամբ: «Հայոց լեզու»-ն, «Հայ գրականություն»-ը եւ «Հայոց պատմություն»-ը դասավանդվող առարկա լինելուց բացի, նաեւ դաստիարակչական գործառույթ են իրականացնում: Հետևաբար, անգերազանցելի է Հայոց պատմության եւ Մայրենիի  դերը:

Մեր հյուրերն են՝ Պարգև Բարսեղյանը /Երևանի պետական համալսարանի դոցենտ/, Սերոբ Խաչատրյանը /կրթության փորձագետ/ Գագիկ Գինոսյանը / մշակութաբան, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի ղեկավար/

Քննարկումն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։