Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն ամբողջ կազմով մասնակցել է կրակի կառավարման վարժանքների:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, «Զորամիավորման հրետանային խմբավորման գործողությունները հարձակողական մարտի ընթացքում» թեմայով անցկացված վարժանքի ընթացքում հրետանային դիվիզիոնների համազարկերով ոչնչացվել են պայմանական հակառակորդի առաջնագծի պաշտպանական հենակետերն ու պաշտպանության խորքում հետախուզված նշանակետերը: