«Իշխող ուժը դավաճանեց հեղափոխության սկզբունքները» (տեսանյութ)

«Ֆեյսբուքից դուրս» հաղորդման հյուրն է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը․ «Հանրության նկատմամբ ո՛չ թափանցիկ, ո՛չ հաշվետու այս գործելաոճը հեղափոխության արժեքների հետ որևէ կերպ համատեղելի չեն:
Հրեշին գլխատող հերոսը միշտ հրեշ է դառնում, երբ իր «հերոսությունը» չի ինստիտուցիոնալացվում: Այլ կերպ ասած՝ եթե հույսներդ դնում եք նրա վրա, որ դուք լավ, բարի, ազնիվ մարդիկ եք ու դրա համար էլ չեք դառնալու հրեշ, ապա սխալվում եք, քանի որ դառնալու ճանապարհին եք: Չդառնալու համար անհրաժեշտ էր/է հին համակարգի քաղաքական գնահատական և խաղի նոր կանոնների հստակ սահմանում, այլապես մենք ստիպված ձեզ էլ ենք մերժելու»։

Մանրամասները՝ տեսանյութում