Թրամփ. «Գանձապետարանին հանձնարարել եմ վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գանձապետարանին հանձնարարական է տվել վերացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ,  Թրամփը նախօրեին Սպիտակ տանը անդրադարձել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հոկտեմբերի 17-ին ձեռք բերված հնգօրյա կրակի դադարի թեմային:

Թրամփը նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիան հրադադարի կնքումից հետո  դադարեցրել է «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը:

Թրամփը նշել է, որ Սիրիայի հյուսիսում շուրջ 32 կմ խորությամբ անվտանգության գոտի է ձևավորվել:

ԱՄՆ գանձապետարանը նախագահի հանձնարարականից հետո հայտարարել է, որ պաշտոնապես չեղարկվել են  Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: