Այսօրվա քայլող իշխանության հիմնական այլընտրանքը շարունակում է մնալ Հանրապետականը
Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, իսկ իրականում՝ չեմ բացառում, որ հենց ինքը, փորձել է պատասխանել իմ կողմից հնչեցրած մտքին, թե նա կերազեր հասնել մինչհեղափոխական կառավարության 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշին, մեղադրելով ՀՀԿ-ին` Կարեն Կարապետյանին վարչապետ չառաջադրելու մեջ:
- Նախ, առնվազն զավեշտալի են հոդվածագրի, իսկ միգուցե Նիկոլի «կոկորդիլոսի արցունքները» Կարապետյանին վարչապետ չառաջադրելու վերաբերյալ:
Փաշինյանը չի հերքում, որ մինչև իր թավշյա իշխանազավթումը տնտեսության վիճակը անհամեմատ ավելի դրական է եղել և չի վիճարկում իր ներկայացրած՝ խոստացված տնտեսական հեղափոխությունից և թռիչքաձև զարգացումից կիլոմետրերով հեռու տնտեսական ցուցանիշը:
- Ավելին, չգիտես ինչու՝ միտումնավոր մոռանում է, որ Կարեն Կարապետյանի կառավարության համար Հանրապետականը նույնքան պատասխանատվություն է կրել և կրում, որքան Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կառավարությունների համար:
Հետևաբար, այդ կառավարության և՛ բացթողումների, և՛ ձեռքբերումների քաղաքական պատասխանատուն Հանրապետականն է, այդ թվում նաև՝ 10.7 տնտեսական ակտիվության:
- Փաշինյանը հերթական անգամ ապացուցեց երկու բան.
- Որ քաղաքական օրակարգ չունի և մնացել է անցյալում:
- Այսօրվա քայլող իշխանության հիմնական այլընտրանքը շարունակում է մնալ Հանրապետականը:
- 2018-ի ապրիլից պնդել ու պնդում եմ, որ այս իշխանազավթումը թավշյա չէր և, առավել ևս, զուտ հայկական չէր: Ժամանակը ցույց տվեց, որ 1.5 տարվա ընթացքում մեր ամենակարևոր ոլորտում՝ անվտանգությունում, մենք ունենք լուրջ խնդիրներ, և դրա լավագույն գնահատականը տվել է Փաշինյանի կողմից գեներալ-մայորի ուսադիրներ ստացած ԱԱԾ նախկին պետը:
- Իսկ Հանրապետականի քայլերը վերլուծելու փոխարեն, Փաշինյանը թող ասի՝ ո՞ւր է խոստացված թռիչքային զարգացումը, ներդրումները, ներգաղթը, աղքատության կրճատումը և, վերջապես, ո՞ւր է կորել նրա կախարդական փայտիկը:
Հ.Գ. Փաշինյանի այս ջղաձգումները ցույց տվեցին, որ Հանրապետականը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Շուրջ 60.000 ձայնը, կարծում եմ՝ ինքն էլ գիտի՝ ավելի շատ է եղել, դրա վառ ապացույցը:
Իսկ Շարմազանովի և Աշոտյանի համար մի անհանգստացիր: Մենք ենք ընտրել թե՛ մեր կուսակցությունը, թե՛ առաջնորդին և թե՛ պայքարի ճանապարհը, որի համար ոչ միայն չենք փոշմանել, այլ ընդհակառակը՝ պարզ կարող ենք նայել ցանկացածի աչքերին:
Եվ վերջում, մի շտապեք հապճեպ եզրահանգումներ անել: Ինչպես ասում են՝ еще не вечер.
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից
Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը, իսկ իրականում՝ չեմ բացառում, որ հենց ինքը, փորձել է պատասխանել իմ կողմից…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Четверг, 24 октября 2019 г.