Մեղադրանք է առաջադրվել խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի բնակչին` ծնված 1985թ․։

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Արտաշատ քաղաքի 33-ամյա բնակիչը հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրեն, 2017թ․ ամռանը Ծաղկաձոր քաղաքի հանգստյան տներից մեկի տնօրենի հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն՝ իր ընկերության միջոցով սոցիալական փաթեթի շրջանակներում ուսուցիչների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ քննությամբ պարզվել է, որ, պայմանավորվածության համաձայն, 2017թ․ հուլիսի 16-20-ը ժամանակահատվածում ՍՊ ընկերության անունից թվով 21 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են տվյալ հանգստյան տանը, սակայն ՍՊԸ տնօրենը չի վճարել ուսուցիչների հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ, քննչական կոմիտե, քրեական գործ