Ինձ միայն կարող են մեղադրել, որ նպաստել եմ՝ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության. Արա Բաբլոյան (տեսանյութ)

Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել. նրա համար, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին «Արաբկիր» բժշկական կենտրոն»–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկաի պատգամավոր Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով իրեն, որպես կասկածյալ ներգրավելու որոշումը։

«Քննություն է գնում և ես իրավունք չունեմ որևիցե բանի մասին խոսել։ Ես ամեն ինչ արել եմ օրենքի և Սահմանադրությանը համապատասխան։ Ինձ միայն մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության»,–ասաց նա։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ երեկ իրեն վիրահաությունից հանել են, տարել են հարցաքննության, Բաբլոյանն ասաց.

«Իհարկե, մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետև իմ հարցաքննությունը չուներ որևիցե հրատապություն։ Ես բազմիցս բացատրեցի, որ մենք 20 տարի պատրաստվել ենք այս վիրահատությանը, նրանք ասացին, որ ես պետք է անհապաղ ներկայանամ։  Ես չցանկացա, որ հասարակությունը կարծեր, որ ես խուսափում եմ  և անձամբ գնացի հարցաքննության»։

Բաբլոյանը նշեց, որ այդ ընթացքում իրեն փոխարինել են իր գործընկերները, իսկ ինքը հարցաքննությունից հետո եկել և շարունակել է վիրահատությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝  իշխանությունը յուրացնելու  հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝  ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: