ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։