Իրանը ողջունում է Սիրիայի վերաբերյալ Պուտինի և Էրդողանի որոշումները

Թեհրանը ողջունում է Սիրիայի իրադրության կայունացման վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էրդողանի որոշումները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանը ողջունում է ցանկացած քայլ, որը կբերի տարածքային ամբողջականության պահպանմանն ու ազգային ինքնիշխանության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանի իրադրության կայունացմանը»,-ասել է Մուսավին:

Նա նաև հույս է հայտնել, որ ընդունված որոշումները կօգնեն փարատելու Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության համար։