Ռուսաստանի որոշ հայեր դեմ են դուրս եկել Առաքելական եկեղեցուն, յուրայիններին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդման հյուրն է ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Վերջերս ՌԴ ՏԻՄ ընտրություններից առաջ բողոքի ակցիաներով ուղեկցվող ընդդիմության քարոզարշավի պատճառով խափանվել էր Մոսկվայի Տվերսկայա 17 հասցեում գործող հայկական «Արմենիա» ռեստորանի միջոցառումը։ Ռեստորանի հայազգի սեփականատերերը դատի էին տվել ռեստորանին պատճառված վնասի փոխհատուցման համար։ Tripadvisor կայքում հայկական ռեստորանի մասին բազմաթիվ բացասական կարծիքներ էին հրապարակվում։ Այս գործընթացի մեջ ներքաշվել էին նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները, ընդդիմության պատվիրակությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը նամակ էր հանձնել՝ պահանջով, որ Նիկոլ Փաշինյանը ևս միջամտի և պահանջի, որ ռեստորանը հետ վերցնի իր հայցը։

Մարիամ Հովսեփյանի կարծիքով՝ հայերի այդ վերաբերմունքն ուղղորդված է «հեղափոխական» էյֆորիայով, իսկ նման տրամադրություններով հայերը միմյանց հետ կիսվում են սոցցանցերում։

Այս համատեքստում որոշ «հեղափոխականներ» թիրախավորեցին նաև Հայ առաքելական եղեկեցին, մասնավորապես ռուսաստանյան թեմը։

Մանրամասները՝ տեսանյութում