Մեկ անգամ ևս լավ մտապահենք փաշինյանական իշխանության իրական ու հրեշավոր դեմքը

Նրա հետևում կանգնած են օվկիանոսից անդին ու պոռնիկ Եվրոպայում գտնվողները

ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց նկատմամբ ներկայիս իշխանությունների, մեղմ ասած, բարեհաճ վերաբերմունքը փաստ է, նախորդած մի շարք հրապարակումներում ներկայացրել ենք այս պնդումը հիմնավորող համապատասխան ապացույցներ, բազմաթիվ ապացույցների մի մասն էլ կներկայացնենք այս և առաջիկա հրապարակումներում: Ահավասիկ ևս դրանցից մեկը…

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ս. թ. հոկտեմբերի 17-ից շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում (ընդգծենք` կեղծապատիր անվանմամբ օրենքում) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած օրենքի նախագիծը, որով ՀՀ օրենսդրություն է մտցվում «զուգընկեր» հասկացությունը: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշելով, որ հիշյալ օրենքում փոփոխություններ են ուզում անել, որով ընտանիքում բռնություն համարվելու է նաև բռնությունը զուգընկերների միջև, մասնավորապես գրել է.

«Զուգընկեր հասկացությունը սահմանված է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ։

Նախագծում չի նշվում զուգընկերների սեռը, հետևաբար դրանք կարող են լինել նաև նույն սեռի անձիք։

Այսինքն միասեռական զույգերին տրվում է ընտանիքի կարգավիճակ»։

Այսպիսով փորձ է արվում միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող միասեռական զույգին Հայաստանում օրենսդրությամբ, ուղղակիորեն թե անուղղակիորեն, տալ ընտանիքի կարգավիճակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Այսինքն` այդ իրավունքը տրված է միայն վերոնշյալ պայմաններին բավարարող կնոջը և տղամարդուն, միասեռական զույգերին կամ զուգընկերներին ՀՀ Սահմանադրությամբ այդ իրավունքը տրված չէ, ինչպես նաև տրված չէ մարդուն կենդանու հետ ամուսնանալու իրավունք: Մինչդեռ այդ «իրավունքը» նույնպես տրված է քրիստոնեությունից, բնությունից ու բանականից արդեն վաղուցվանից ու խելահեղ արագությամբ հեռացող, դեպի անդունդ, դեպի Սոդոմ ու Գոմոր գնացող Արևմուտքում, որի որոշ երկրներում այդպիսի ամուսնություններն արդեն համարվելով մարդու իրավունք, պաշտոնապես գրանցվում են:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ներկայիս իշխանությունների, մեղմ ասած, բարեհաճ վերաբերմունքի ևս մեկ փաստ. Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը դեռ անցյալ ամսվա առաջին տասնօրյակում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հղել էր բաց նամակ, որում մասնավորապես նշված է.

«Մեծարգո Պարոնայք, 2019 թվականի հուլիսի 18-ից ի վեր, արդեն 54 օր, Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն սկսել է ստորագրահավաք՝ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ: Մենք այս 54 օրերի ընթացքում՝օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, հենակետեր ենք տեղադրել Հայաստանի Հանրապետության առավել բանուկ փողոցներում և հրավիրել անցորդներին՝ միանալ մեր ստորագրահավաքին: Ուրախ ենք տեղեկացնելու, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ստորագրել են՝պահանջելով չեղարկել և հետ ուղարկել կոնվենցիան:

Դժբախտաբար, այս ընթացքում հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ, բացի այդ՝ յոթ անգամ հարձակումներ են իրականացվել մեր հենակետերի վրա: Դրանք տեղի են ունենցել.

  1. 2019 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
  2. 2019 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսայինպողոտայում
  3. 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
  4. 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Գյումրի քաղաքում
  5. 2019 թվականի օգոստոսի 18-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
  6. 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ Ուջան գյուղում
  7. 2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակ քաղաքում

Տեղի ունեցած հարձակումների ձևն ու ոճը, հետզհետե ավելի կոպիտ դառնալը և բազում այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս անվարան հայտնել, որ կա դարանակալ ուժ, որը կազմակերպում է այս հարձակումները՝ նպատակ ունենալով մեզ ահաբեկել և հիասթափության հասցնել:

Արդ, սույնով մենք պահանջում ենք.

  1. Անհապաղ ձեռնարկել միջոցառումներ՝պահպանելու սահմանադրական կարգը և ապահովելու մեր իրավունքները:
  2. Հետաքննել վերոնշյալ դեպքերը, ի լույս բերել, օրենքի տառին համապատասխան իրավական գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել դարանակալ պատվիրատուներին:
  3. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագա բոլոր ստորագրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում ապահովվեն հասարակական կարգը և «Կամքի» անդամների ու միջոցառումների մասնակիցների անվտանգությունը»:

«Կամք» նախաձեռնությունն ու նրա հիմնադիր, ղեկավար Վահագն Չախալյանը սույն բաց նամակը գրելու պահին երևի չէին էլ պատկերացնում, որ փաշինյանական Հայաստանում, առանց վերին համաձայնության, նույնիսկ ԱԱԾ տնօրենի ու հանրապետության ոստիկանապետի ուժերից վեր է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք նախաձեռնածների իրավունքներն ապահովելու նպատակով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը, վերոնշյալ դեպքերը հետաքննելն ու բացահայտելը, դրանց, օրենքի տառին համապատասխան, իրավական գնահատական տալը և դարանակալ պատվիրատուներին պատասխանատվության ենթարկելը: «Կամք»-ն ու Վահագն Չախալյանն ի՞նչ իմանային, որ իրենց հիշյալ բաց նամակից կարճ ժամանակ հետո ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը նշված պաշտոններում և, ընդհանրապես, Փաշինյանի թիմում, Փաշինյանի հետ իրենց հետագա աշխատանքի անհնարինության պատճառով ստիպված են լինելու հրաժարական տալ, իսկ «Կամք»-ի նկատմամբ Սպիտակում կատարված հիշյալ սադրանքի առնչությամբ քննչական մարմինը, նույն Չախալյանի տեղեկացմամբ, դեռ մի բան էլ իրենց է փորձելու կանչել քրեական պատասխանատվության:

Իշխանությունները լռում են ՀՀ կառավարության շենքի դիմաց, ըստ սույն տեսանյութը նկարահանած երիտասարդի, մարմնավաճառության նպատակով «աշխատանքի» դուրս եկած օտարերկրացի տրանսվեստիտների առնչությամբ, փորձում են ՀՀ օրենսդրություն մտցնել «զուգընկեր» հասկացությունը ու դրանով այլասերվածների միությանը զարտուղի ճանապարհով ընտանիքի կարգավիճակ տալ, ինչպես նաև դյուրացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, զուգահեռաբար փորձում են ճնշել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես եկողներին: Այս ամենը կարծես քիչ է, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունն էլ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդման դեմ է դուրս եկել:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արայիկ Հարությունյանի գլխավորած ԿԳՄՍ նախարարությունն իբրև ոլորտում կառավարության լիազոր մարմին, անշուշտ, ոչ առանց նախարարի իմացության ու համաձայնության, եթե չասենք հենց նախարարի ցուցումով, մշակել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ: Եթե նշված նախագիծը, Աստված մի արասցե, ընդունվի, պետական և ոչ պետական բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու, դրանց դասավանդման նպատակահարմարությունը բուհն է որոշելու:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի տված պարզաբանման համաձայն, վերոնշյալ առարկաներն իսկապես պետք է հանվեն բուհերում պարտադիր դասավանդման ենթակա առարկաների ցանկից, քանի որ դրանց պարտադիր լինելը «հակասում է կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»:

Այսպիսով փորձ է արվում Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, մայրենի լեզվից բացի, մարդու ինքնության նաև մյուս հենասյուները` աշխարհայացք ձևավորող սեփական պատմությունն ու գրականությունը, բուհերում երկրորդ պլան մղել: Ովքեր և որտե՞ղ են մշակել նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի` «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանման մեջ նշած կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքը, որին, ըստ նրա, հակասում է բուհերում հիշյալ առարկաների պարտադիր դասավանդումը: Այստե՞ղ է մշակվել այդ սկզբունքը, թե արտերկրում, ավելի որոշակի` Արևմուտքում: Բոլոր դեպքերում, բուհերում վերոնշյալ առարկաների պարտադիր դասավանդումը կարող է հակասել ու հակասում է միայն հայ ժողովրդի թշնամու կամ թշնամիների մշակած սկզբունքին, և ՀՀ կառավարությունը, Հայաստանի ներկայիս իշխանությունները թող իրե՛նք պարզաբանեն` այդ թշնամիները ԿԳՄՍ նախարարությունո՞ւմ են, թե արտերկրոմ, և նախարարության համապատասխան պաշտոնյաներն այս վերջին պարագայում ընդամենը կամակատարներն են օտար թշնամու: Բնավ չենք զարմանա, եթե հետագայում պարզվի, որ այդ «ժամանակակից սկզբունքը» մշակվել է, ասենք, Սորոսի հիմնադրամում, նրա հայաստանյան կառույցում, ԱՄՆ-ում կամ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը:

Հրապարակ օրաթերթի մեր գործընկերներից Էդիկ Անդրեասյանը շատ ճիշտ է նկատել. «Ուզում եք ասել՝ ձեզնից առաջ մարդիկ այդքանը չե՞ն հասկացել, որ հայաստանյան բուհերում նշված առարկաների դասավանդումը երկու կիսամյակ պարտադիր են դարձրել ու պահանջել, որ ուսանողները մի հատ էլ ստուգարք հանձնեն: Մեկ էլ բլթացնում եք, թե Հայոց լեզվի, Հայ գրականության եւ Հայոց պատմության դասաժամերը խանգարում են ժամանակակից կրթական ծրագրեր կազմելուն: Վայ, սուտասաններ… Բա որ խանգարում են, ինչո՞ւ եք կաշիներդ փրկելու համար արդարանում, թե ամեն ինչ մնալու է բուհի հայեցողությանը՝ կուզեն կդասավանդեն, կուզեն՝ չեն դասավանդի: Ու եթե ուզենան դասավանդել, ձեր ժամանակակից կրթական ծրագրերը չե՞ն տուժի»:

Եթե խնդրո առարկա օրենքի նախագիծն ընդունվի, թող որևէ մեկը չկասկածի, որ բուհերը, թերևս միայն չնչին բացառությամբ, ոչ մասնագիտական ֆակուլտետներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանելու են պարտադիր դասավանդվող առարկաների ցանկից: Դրանց փոխարեն, ըստ բուհերի և ֆակուլտետների մասնագիտական ուղղվածության, ընդլայնելու են «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Իրավունք» և այլ առարկաների դասավանդման դասաժամերը: Նույնիսկ այն բուհերի ղեկավարները կամ ղեկավարությունները, որոնք չեն ցանկանա այդպես վարվել, մրցակցության պատճառով ստիպված կլինեն այդպես վարվել, քանի որ, ասենք, ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, բժշկի, իրավաբանի մասնագիտություն ձեռք բերել ցանկացողները հիմնականում կդիմեն ու կընդունվեն այն բուհեր, որտեղ այդ և մասնագիտական այդ առարկաների ավելի շատ դասաժամեր են հատկացվում, դրանք ավելի խորությամբ են դասավանդվում:

Վերոնշյալի արդյունքում` մեր բուհերն ավարտածների գերակշիռ մեծամասնությունն ընդհանուր զարգացածից կվերածվի  նեղ մասնագետի, կլինի իր լեզվից, մշակույթից, պատմությունից գրեթե կտրված, դրանց բավարար չտիրապետող աշխարհաքաղաքացի, որոնց կառավարելն օտարների համար, ինչպես արդեն նշեցինք, հեշտ է լինելու: Այդպիսի մասնագետների համար առանձնապես մեծ չի լինելու տարբերությունը` իրենք, ասենք, անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, ԱՄՆ-ի քաղաքացի՞ ֆիզիկոս, քիմիկոս կամ այլ մասնագետ են, թե հայ և ՀՀ քաղաքացի: Օրերս հրավիրված մամուլի ասուլիսում գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատի ունենալով յուրաքանչյուր ժողովրդի համար իր լեզվի, գրականության, պատմության կարևորությունը, շատ ճիշտ է ընդգծել` «Սրանք ազգը պահպանելու այն հատկանիշներն են, որոնցով հայը հայ է, վրացին՝ վրացի, թուրքը՝  թուրք»: «բուհում հայոց լեզու, պատմություն ու գրականություն անցնելով,  ուսանողն   աշխարհայացք է ձևավորում»:

Շատ հնարավոր է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման փոխարեն, մասնագիտական առարկաների դասավանդման ժամերն ավելացրած բուհերը, ֆակուլտետներն ավարտածները, որպես նեղ մասնագետներ, ավելի լավ մասնագետներ լինեն, որոնց գերակշիռ մեծամասնության համար, սակայն, բնավ տարբերություն չի լինի` իրենց գիտելիքները հային և Հայաստանի՞ն են ծառայեցնում, թե օտարին և այլ պետություններին: Ավելին. մեծ հավանականությամբ հենց օտարին կծառայեցնեն, քանի որ նրանք ավելի կվարձատրեն:

Այդպիսի մասնագետները դեռ Հայաստանում օտար լեզուն ավելի լավ կիմանան, քան մայրենին, քանի որ օտար լեզուն պարտադիր ուսուցանում ու դասավանդում են և՛ դպրոցում, և՛ բուհում (վաղն էլ է նույնը լինելու), իսկ «Հայոց լեզու» առարկան` միայն դպրոցում: Նրանք կնախընտրեն ապրել Եվրոպայում, ԱՄՆ-ում, տնտեսապես ու գիտությամբ զարգացած այլ երկրներում. աշխարհաքաղաքացու համար ի՞նչ տարբերություն, հակառակը` այնտեղ ավելի լավ են վարձատրում, օտարի լեզուն ավելի լավ գիտեն, իրենց ազգի, ժողովրդի պատմությունից ու մշակույթի կարևորագույն մասը կազմող գրականությունից էլ գրեթե կտրված են: Ի վերջո, այդպիսի մասնագետներն այնտեղ հիմնականում կամուսնանան օտարների հետ, իրենց երեխաներին կտան օտար կրթության, մեր ժողովրդի ուծացման օտար թշնամու ծրագիրն ավելի մեծ թափով կիրագործվի:

Ի դեպ, այսօրվա իշխանությունների դեմքը, կարծում ենք, ճանաչելի է ոչ միայն իրենց կատարած ու չկատարած գործողություններից, այդ իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների հայտարարություններից, արարքներից, իսկ որոշ դեպքերում` անգործությունից, այլև իրենց մերձավորների, ընկերների, մտերիմների… Հայտնի խոսք կա, ժողովրդական հայտնի իմաստնություն` «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»: Այս առումով թերևս հատկանշական են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից մեր հանրությանը ոչ անհայտ Լյուսի Քոչարյանը և օրերս նրա կատարած հետևյալ ֆեյսբուքյան գրառումը.

«Սկսում եմ մտածել, որ կուսության պահով Հայաստանին կարող ա մի որևէ աբսուրդ լուծում փրկել. որ ասենք թե 18ը լրանալուն պես անխտիր բոլոր աղջիկների կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ հեռացվի։

Ու խեղճ աղջիկները պրծնեն էս կուսության բոլոլայից։

Տղամարդիկ էլ իրենց հերթին պրծնեն էդ անասնական «թեմեքից ու պանյատներից»։

Մարդիկ Հայաստանում ևս մի բազառից ազատվեն, որի թունելի վերջը դեռ ոչ մի կերպ չերևում»։

Մնում է, որ Արսեն Թորոսյանը հանձն առնի Լյուսի Քոչարյանի նշած պարտադիր բժշկական միջամտության օրինականացման, այն ՀՀ օրենսդրությունում ներառելու նախաձեռնությունը, պատվաստումները պարտադիր դարձնելու միտքն ունեցողից դա այնքան էլ հեռու չէ: Սակայն շտապել պետք չէ, ԿԳՄՍ նախարարությունը մինչ այդ թավշյա լիբեռաստ-գենդեռաստների, սորոսական-մորոսականների «քաղաքացիական», «հանրային» պահանջով ու ջատագովությամբ դեռ փորձելու է հասնել և, եթե այս չարիքի դեմը չառնենք, հասնելու է մեր դպրոցներում «Սեռական դաստիարակություն» առարկայի պարտադիր դասավանդմանը: Ոմանք հույս ունեն, որ դրանից հետո դպրոցավարտ պարմանուհիների գիտակցությունը կնախապատրաստվի ու նրանք արդեն կգիտակցեն կուսաթաղանթի ավելորդությունը:

Արթուր Հովհաննիսյան