«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է մարտավարական զորավարժություն
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումները ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են մարտավարական զորավարժություն:
ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զորավարժության ընթացքում հրետանավորները մարտական հրաձգությամբ ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները։