Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից․ ԱԱԾ

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Տեղեկացրել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: