Նիկոլ Փաշինյանը սորոս-ադրբեջանական մահապարտ է. Արամ Հարությունյան (տեսանյութ)

Հայաստանի իշխանություններին հունից հանել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունները. Նիկոլ Փաշինյանն արևմտյան պրոյեկտ է,  Փաշինյանն ու Ալիևը ուղղորդվում են մեկ կենտրոնից,  Փաշինյանը գաղտնի պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի հետ,  Դուշանբեի վերելակում Փաշինյանի ու Ալիևի միջև պայմանավորվածություններ են եղել ու ՀՀ վարչապետը  թղթեր է փոխանցել Ադրբեջանի նախագահին և այլն:

«Մենք» հաղորդաշարի հյուրը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, համակարծիք լինելով  Վիտալի Բալասանյանի հետ,  նկատում է՝ Փաշինյանն իրականացնում է դրսից թելադրված ծրագիր:  Նաև հավելում է՝ Արցախի հարցում Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի  քաղաքական գծի հետևորդն է, այն է՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով, սակայն մեկ տարբերությամբ. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն իր նպատակն ուզում էր իրականացնել  խաղաղության ճանապարհով, ապա Նիկոլն ավելի վտանգավոր  ճանապարհ է ընտրել՝ նա իր քաղաքականությամբ հրահրում  է պատերազմ»,- ասում է Հարությունյանը, շեշտելով՝  Փաշինյանը Արցախի հարցում իրականացնում է հայտնի բոլթոնյան ծրագիրը:

Տեր-Պետրոսյան- Փաշինյան համագործակցությունը՝ ըստ Հարությունյանի, եղել է նաև Մարտի 1-ի դեպքերի ժամանակ: Մեր զրուցակիցը համոզված է, որ համագործակցություն կա «Սասնա ծռերի» ու Փաշինյանի միջև:Վերլուծելով Հայաստանում  ու Արցախի հարցում Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությունը, Արամ Հարությունյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանը՝ սորոս-ադրբեջանական մահապարտ է»:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: