Եթե ոմանք դեռ չեն ճանաչել այսօրվա իշխանությունների իրական դեմքը, կարող են ճանաչել

Նրանք հայ ժողովրդի թշնամիների կամակատարներն են

Ներկայիս իշխանությունների գիտությամբ, համաձայնությամբ Հայաստանում, ավելի որոշակի` Երևանում է հայտնվել օտարերկրացի տրանսվեստիտների մի նոր «խմբաքանակ», նախնական տեղեկություններով` մեծամասամբ Կուբայից, կարծես Հայաստանում մինչ այդ եղած օտարերկրացի և տեղացի այլասերվածները քիչ էին: Օրերս համացանցում հրապարակված տեսանյութը փաստեց` Երևանում օտարերկրացի տրանսվեստիտներն այստեղ իրենց այնքան ազատ, ոստիկանության և, ընդհանրապես, իշխանությունների կողմից այնքան պաշտպանված են զգում, որ համարձակվել են երեկոյան խմբով դուրս գալ Հանրապետության հրապարակ, հայոց մայրաքաղաքի սրտում, հենց ՀՀ կառավարության շենքի մոտ ցուցադրել իրենց` հավանաբար մտածելով, որ դա հենց այն վայրն է, որտեղ հաճախորդ գտնելու հավանականությունն ամենամեծն է… Այս տեսանյութը վկայում է, թե մինչև ուր է հասել նրանց լկտիությունը:

«Էսա ձեր Նիկոլը, պողոսներ, էգուց, մյուս օրը ձեր էրեխեքի հետ չեք կարանալու ձեր սեփական երկրի հրապարակի մեջ քայլել»,- միանգամայն արդարացի զայրույթով և, եթե այս չարիքի դեմը չառնվի, մեզ սպասվող մռայլ ապագան կամ աղետալի վիճակը շատ ճիշտ պատկերացնելով ու գուժելով, ասում էր վերոնշյալ տեսանյութը նկարահանած ու մեզ անծանոթ երիտասարդը:

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հանդես էր եկել գրառմամբ` նշելով, որ Կուբայից Հայաստան են եկել 14 տրանսգենդերներ, որոնք ՁԻԱՀ վարակակիրներ են:

Ոմանք եթե դեռ չեն հասկացել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց նկատմամբ ներկայիս իշխանությունների, մեղմ ասած, բարեհաճ վերաբերմունքը, ինչը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ ունենք, դրանց մի մասը նախկինում հրապարակել, մյուսներն էլ առաջիկայում դեռ հրապարակելու ենք, ներկայացնենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք նախաձեռնողների, իրականացնողների նկատմամբ Սպիտակում կազմակերպված սադրանքի ու սադրիչների նկատմամբ ոստիկանության հովանավորչական վերաբերմունքի (իսկ ո՞վ է կասկածում, որ վերին իշխանության կամոք…) մասին սույն տեսանյութն ու տեղեկատվությունը:

Մի կողմից իշխանությունները լռում են ՀՀ կառավարության շենքի դիմաց, ըստ տեսանյութը նկարահանած երիտասարդի, մարմնավաճառության նպատակով «աշխատանքի» դուրս եկած օտարերկրացի տրանսվեստիտների առնչությամբ, մյուս կողմից փորձում են ճնշել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ հանդես եկողներին, իսկ, ահա, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող լեհական «Vader» ռոք խմբի սատանիստական կատարումները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրապարակայնորեն ներկայացրեց իբրև մշակույթ, մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի համարեց և հայտնեց, որ տիկնիկային թատրոնի տնօրենի հետ որոշել են համատեղ պայքարել նման երևույթների դեմ:

Ավելին. նույն Արայիկ Հարությունյանի գլխավորած նախարարությունն իբրև ոլորտում կառավարության լիազոր մարմին, անշուշտ, ոչ առանց նախարարի իմացության ու համաձայնության, եթե չասենք հենց նախարարի ցուցումով, մշակել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որով, եթե, Աստված մի արասցե, այն ընդունվի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն»‰ և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինելու: Ո՞ւմ հասկանալի չէ, թե բուհերում վերոնշյալ առարկաների դասավանդումը պարտադիրից ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունն իրականում ինչ նպատակ է հետապնդում… Ախր մեզ ոչ թե իր լեզվին, գրականությանը, պատմությանը տիրապետող, իր ինքնությունն իմացող ուսանողներ, այլ մանկուրտ աշխարհաքաղաքացիներ են պետք: Նրանց կառավարելը հեշտ է լինելու, ավելին` նրանցից շատ ավելի շատերն է, որ դյուրությամբ կատարելու են օտարների հրահանգները:

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի տված պարզաբանման համաձայն, վերոնշյալ առարկաներն իսկապես պետք է հանվեն բուհերում պարտադիր դասավանդման ենթակա առարկաների ցանկից, քանի որ դրանց պարտադիր լինելը «հակասում է կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»: Այսինքն` հայ ժողովրդի թշնամու կամ թշնամիների մշակած սկզբունքին, որի կամակատարներն են Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, այլապես…

Արթուր Հովհաննիսյան