Գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովին։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ զինվորականին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ և պարգևատրել անվանական դաշույնով: Բարձր գնահատելով Լեոնիդ Մարտիրոսովի բազմամյա գործունեությունը զինված ուժերում և ներդրումը բանակաշինության, ենթակառուցվածքների ստեղծման և զինված ուժերի կայացման գործում, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքի և պատվաբեր ծառայության համար, մաղթել քաջառողջություն:

Լեոնիդ Մարտիրոսովը 1988-1992 թթ․ եղել է ՀՀ պաշտպանության կոմիտեի օպերատիվ բաժնի ավագ սպա, 1992-1993 թվականներին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ, 1993-1997 թվականներին՝ վարչության պետ, 1991- 2000 թվականներին՝  գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2000-2014 թվականներին՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ։ Մարտիրոսովը մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի տարբեր շրջանների, Շուշիի ազատագրական մարտերին, մեծ ներդրում ունի ՀՀ բանակաշինության, ԶՈՒ ռազմական օպերատիվ արվեստի զարգացման գործում: