Կուբացի տրանսգենդերների միջոցով հող է նախապատրաստվում կոնվենցիայի դիմադրությունը կոտրելու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրը՝ «Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը» փաստաբանական նախաձեռնության անդամ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն անդրադարձավ օրերս «Առավոտ» պարբերականում հրապարակված Վենետիկի հանձնաժողովի պատասխանում առկա դիտարկումներին ու պարզաբանումներին՝ նշելով, որ որպես ԵԽ խորհրդատվական մարմին այդ հանձնաժողովից օբյեկտիվ պատասխան ակնկալելն առնվազն միամտություն է։

Ըստ փաստաբանի՝ Վենետիկի հանձնաժողովն այնպիսի պատասխան պետք է ներկայացնի, որ հանրային զգոնությունը նվազի, և կառավարությունը կարողանա առանց մեծ դիմադրության վավերացնել կոնվենցիան։ Սակայն վերջին օղակը, որը պետք է վավերացման համար կանաչ լույս վառի, ՀՀ Սահմանադրական դատարանն է, և հենց այդ կառույցը կորոշի՝ մեզանում կոնվենցիան միս ու արյուն կստանա՞, թե ոչ։

Խոսելով Երևանում գտնվող կուբացի տնասգենդերների մասին՝ Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ նրանց այստեղ գտնվելն իրավաչափ չէ, և մեր պետությունն իրավունք չունի այդ մարդկանց սեռական կողմնորոշման խտրականության հիմքով ապաստան տրամադրել։ Ըստ նրա՝ նրանց ներկայությունն այստեղ նույնպես մանիպուլյացիոն քայլն է, որով փորձ է արվում մեր աչքերը վարժեցնել նման երևույթներին և կոտրել կոնվենցիայի հանդեպ դիմադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում