Արցախը հայկական պետականության անբաժանելի մաս է, բայց մենք վստա՞հ ենք, որ բոլոր կողմերից ապահովագրել ենք մեզ

Պետություն ղեկավարելիս պետք է ամեն քայլ անելիս հաշվարկես դրա հետևանքները։ Հիմա մի բան հարցնեմ. նա հաշվարկել է Արցախը Հայաստանի մարզ հռչակելիս, օրինակ, ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը սահմանի ողջ երկայնքով պատերազմ սկսի։ Նա հաշվարկել է, թե միջնորդներն ինչպե՞ս դրան կարձագանքեն։ Նա գիտի ՀԱՊԿ-ն ինչ կանի պատերազմի ժամանակ, հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր վատ հարաբերությունները։ Նա հաշվարկել է պատերազմի պարագայում Իրանի և Թուրքիայի քայլերը։ Նա գիտի, որ օրինակ 1993-ին Թուրքիան ծրագրում էր Հայաստանի վրա հարձակում։

Նա գիտի, որ մեր դեմ որպես ագրեսորի կարող են տնտեսական, ռազմական և քաղաքական պատժամիջոցներ կիրառել։

Այո, Արցախը հայկական պետականության անբաժանելի մաս է, բայց մենք վստա՞հ ենք, որ բոլոր կողմերից ապահովագրել ենք մեզ։

Հատկապես ծիծաղելի են նրանք, ովքեր մոտ 2 տարի առաջ, օրինակ ասում էին, որ «Ղարաբաղի պատճառով մեր երեխաները զոհվում են, խի տենց պիտի լինի», իսկ հիմա ասում են, որ «Ղարաբաղը մարզ է» միայն այն պատճառով, որ դա նա է ասում։ Լսեք, եթե պատերազմ եղավ, այն ոչ միայն ղարաբաղցիներիս կտանի, այլ նաև ձեզ։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Պետություն ղեկավարելիս պետք է ամեն քայլ անելիս հաշվարկես դրա հետեւանքները։ Հիմա մի բան հարցնեմ. նա հաշվարկել է Արցախը…

Опубликовано Beniamin Matevosyan Вторник, 15 октября 2019 г.