Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է առել Մանբիչը․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է առել Մանբիչ բնակավայրը և հարակից շրջանները:

Նախարարության տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումները դուրս են եկել Մանբիչից և շարժվել են դեպի Իրաքի սահման:

Նշվում է, որ թուրքական և սիրիական բանակների միջև ընկած շրջանում պարեկային ծառայություն իրականացնում ռուսական ռազմական ոստիկանությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Մանբիչում կատարված հրետակոծությունների հետևանքով 1 զինվոր է սպանվել, իսկ 8-ը՝ վիրավորել:

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։