Դատապարտում ենք Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը. քրդական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան ԱՄՆ ՀՀ դեսպանատան մոտ

Բողոքի ակցիա անող քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն, որով դատապարտում են ԱՄՆ իշխանությունների՝ քրդերի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը: Հայաստանի քրդերը հույս ունեն, որ ԱՄՆ-ը կփոխի իր դիրքորոշումը:

Նամակն ստացող ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը նախ հայտարարեց, որ իրենք հարգում են քրդական համայնքի խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքը. «Հիմա չենք կարող պատասխանել, բայց կպատասխանենք»,- նշեց դեսպանատան աշխատակիցը: