ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր և վաղը կգտնվեն Երևանում՝ տարածաշրջանային այցի շրջանակում։

Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ Երևանից միջնորդները կուղևորվեն Լեռնային Ղարաբաղ։