Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակման հետևանքով լրագրող է սպանվել. կան վիրավորներ

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում մեկ լրագրող է սպանվել,  չորսը՝ վիրավորվել:

Քրդական աղբյուրի փոխանցմամբ` թուրքական բանակը հարձակվել է Քամիշլիից Սերեքանիյե գնացող քաղաքացիական ավտորաշարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով քրդական «Hawar» լրատվական գործակալության թղթակից Սեեդ Էհմեդը մահացել է, իսկ լրագրողներ Մեհմեթ Էքինջին, Էրսին Չաքսուն, Բիրջան Յըլդըզը և Ռոժբին Էքինը վիրավորվել են:

Նշվում է, որ ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Վիրավորների թիվը անցնում է 70-ը: