Թույլ չենք տա, որ ձեր այդ «մշակույթով» Հայաստանում սատանիստական հեղափոխության սկիզբը դնեք

Ահա թե ինչ է այն դիվային ռոքը, որը սատարեցին Սերժ Թանկյանն ու նախարար Արայիկ Հարությունյանը

Ահա թե իրենից ինչ է ներկայացնում այն սատանիստական ռոքը, որի սատարմամբ, պաշտպանությամբ վերջերս հանդես եկան «System Of A Down» խմբի մենակատար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թանկագին հյուր Սերժ Թանկյանը և Փաշինյանի բերած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր «Փաշինյանի բերած նախարարը` բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող «մշակույթի» հովանավոր» և «Անկախ նրանից` Սերժ Թանկյանը սատանիստ է, թե ոչ, նա, կամա թե ակամա, արդեն իսկ ծառայում է Սատանային» հրապարակումներով, Թանկյանը Երևանի պետական տիկնիկային թատրոնում հանրության գիտակից մասի բողոքի ու քննադատության արդյունքում չեղարկված բացահայտ սատանիստական քարոզչական ուղղվածություն ունեցող լեհական «Vader» ռոք խմբին վերցնելով իր պաշտպանության տակ, «Vader»-ի սատանիստական ռոքը ներկայացրեց իբրև «արտիստիկ խոսքի արտահայտում», իսկ նախարար Հարությունյանը «Vader»-ի կատարումները դարձյալ հրապարակայնորեն ներկայացրեց իբրև մշակույթ, մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի համարեց և հայտնեց, որ տիկնիկային թատրոնի տնօրենի հետ որոշել են համատեղ պայքարել նման երևույթների դեմ:

Ընդգծենք, որ այս հոդվածաշարում անդրադառնալու ենք ոչ միայն ռոքի Death (Death-Thrash- մահացու քոթակ) metal (մահացու մետաղական) ժանրին, որով հանդես է գալիս և տիկնիկայինում համերգի չեղարկումից հետո երևանյան մեկ այլ դահլիճում (Կորյունի փողոցի 19ա հասցեում գտնվող «Պոլիգրաֆում») հոկտեմբերի 4-ին հանդես եկավ «Vader» խումբը, այլև ռոքի այլ ժանրերի, ենթատեսակների:

Ռոքի (և ոչ միայն…) վերաբերյալ շատ ուշագրավ հոդված ունի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգևորական, վարդապետ Ղազարը (архимандрит Лазарь): «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերտառությամբ այդ հոդվածում, որը զետեղված է Ռուս Ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի կայքի գրադարանում:

Վարդապետ Ղազարի հավաստմամբ, քրիստոնյայի հոգու համար չափազանց կործանարար ու կորստաբեր է ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, դրանք վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից: Այս մշակույթը անընդհատ փոփոխվում է, ինչպես քամելեոնը, հարմարվելով նոր սերնդի հոգեկան վիճակների նրբերանգներին, փոխում է իր «նոր» ոճերի անվանումները, անգամ, կարծես թե, երբեմն մերժում է երեկվանը և ընդվզում ինքն իր դեմ, որպեսզի դրանով կենդանացնի հետաքրքրությունն ու ճաշակը նույն բանի նկատմամբ, բայց նրա բուն էությունը միշտ նույնն է: Այս երևույթը ծայրաստիճան նողկալի է և վիրավորական նույնիսկ փոքր-ինչ բարեպաշտ մարդու համար, առավել ևս` անընդունելի է քրիստոնյաների համար:

«Հենց ռոք-էն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ,- իր հոդվածում գրել է վարդապետ Ղազարը:-  Ամբողջ ճանապարհը, որով անցել և անցնում է այս կործանարար «մշակույթը», որն ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ. դա բազմապիսի պոռնկական այլանդակություններն են, սիրո լիարժեք «ազատությունը», այսինքն՝ ամոթի մերժում, ամեն տեսակ ստոր կրքերի ու ցանկությունների լիակատար սանձարձակություն. դա թմրամոլությունն է, որը հաճախ բերում է ամենասարսափելի հետևանքների, չափազանց բարձր դոզաներից լինում են մահացոթյան, բռնության, ինքնասպանության դեպքեր: Դեռ չենք խոսում ամենախելահեղ լուտանքների մասին, որոնք հնչում են երգերում, ռոք-աստղերի հանդուգն հայտարարությունների մեջ, որով սնված է այս «նոր մշակույթի» ամբողջ սև փիլիսոփայությունը: Եվ, այդուհանդերձ, հաճախ արտասանվում է Տեր Հիսուս Քրիստոսի անունը, հաճախ կարելի է տեսնել խաչի կամ Տիրոջ պատկերը, բայց դա առավել ևս պետք է վիրավորի քրիստոնյայի սիրտը, տեսնելով, թե ինչպես են ծաղրում սրբությունները: Երգերում հանդիպում ենք Աստծուն անարգող արտահայտությունների, երբեմն բացահայտ սատանայությունների:

Նպատակադրվելով վերջնականապես բարոյազրկել երիտասարդությանը և տարածել դիվային ազդեցությունը, շատ ձայնագրություններում դրված են, այսպես կոչված, «ենթագիտակցական ազդանշաններ», այսինքն՝ սարսափելի բառեր, կոչեր, անեծքներ, որոնք կարելի է հայտնաբերել ձայնագրությունը հակառակ ուղղությամբ պտտելիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ենթագիտակցությունը որսում է հակառակ արտասանած խոսքը, և կարող է վերծանել այն, անգամ եթե դա հաղորդվել է լսողի համար անծանոթ լեզվով: Ռոք-էն-ռոլլի ենթագիտակցական ազդանշանները ունեն այսպիսի բովանդակություն.

ա) ամեն տեսակի սեռական այլանդակություններ,

բ) խռովության կոչեր ընդդեմ սահմանված օրենքների,

գ) դրդում դեպի ինքնասպանություն,

դ) նվիրում սատանային:

Որպեսզի ավելի պարզ ցույց տանք ամբողջ դիվային, ուղղակի սատանայի խորխորատներից դուրս եկող այդ «ռոք-կրոնի» հոգին, բերենք մի քանի առանձնահատուկ փաստեր եղած անթիվ օրինակներից: Հենց «ռոք-էն-ռոլլ» տերմինը հնարել է Քլիվլենդ դիսկոտեկի մի ջոքեյ: Այս արտահայտությունը նկարագրում է սեռական ակտի ժամանակ կատարվող մարդու մարմնի երկու շարժում, այն վերցված է ամերիկյան առանձնաթաղամասերից (գետտո) մեկի ծածկալեզվից (արգո-ժարգոն):

«Բիթ – երաժշտություն»- բիթը կարճ ռիթմի զուգակցությամբ անընդհատ կրկնվող կանոնավոր բաբախյուն է, կարճ ռիթմի զուգակցությամբ, որն ապահովում է հարվածային գործիքների երաժիշտը և բաս կիթառահարը, որը և բնորոշում է ռոք-երաժշտության ռիթմը:

«Կոշտ-ռոք» – այստեղ բիթը գործում է այնպես, որ գրգռում է սեռական բնազդները:

«Խայթող-ռոք» – այստեղ բիթը ընկալվում է այսպես. լավացնում է տարբեր հալյուցինոգեն թմրանյութերի նկատմամբ նյարդային համակարգի և ուղեղի ռեակցիան:

«Հիմար-ռոք» – ուժեղ կերպով գրգռում է բնազդները, որոնք կապված են բռնության, սպանության և խռովության հետ:

«Սատանայական-ռոք» – այս ուղղության սկիզբը դրվեց «Բիթլզի» կողմից, երբ նա 1968 թվականին թողարկեց իր դիվական «Սպիտակ ալբոմը»: Առաջին անգամ հայտնվեցին ենթագիտակցական ազդանշաններ՝ փոխանցելու համար «Սատանայի ավետարանը»:

«Պանկ-ռոք»- սրա նպատակն ու փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ լսարանը անմիջականորեն բերի կոլեկտիվ բռնության, սիստեմատիկ հանցագործությունների, ինքնասպանությունների: Պանկը միանգամայն ընդունում և իր մեջ ներառում է մոտավորապես այս տեսակի արարքներ. օրինակ՝ համերգի ժամանակ ընկերոջն արյունոտ վերք հասցնել ջինսի կամ վերնաշապիկի վրա ներկարված ածելու սայրով և հետո վիրավորին ծեծել սեպերով ծածկված ապարանջանով: Ռոք-էն-ռոլը դրան հասավ արդեն 1985 թվին («պանկ» հենց սկզբից Անգլիայում անվանում էին երկու սեռերի մարմնավաճառներին: Հետագայում այն թարգմանվեց «տականք- подонок»)»:

Ռոքի մոլի սիրահարներն այդ բնագավառում իրենց կուռքերին նույնիսկ «աստղեր» ու «լեգենդներ» են անվանում` ոմանք չիմանալով, ոմանք էլ անտեսելով, թե ռոքի շատ «աստղեր» իրականում ովքեր են: Օրինակ, «Black Sabbath» հայտնի խմբի կատարող, սատանայապաշտ Օզզի Օսբորնն ամբողջ մեղքը ալկոհոլի վրա բարդելով, կծել է աղավնիների գլուխները, CBS-ի հետ հանդիպման ժամանակ միզել գինու բաժակի մեջ (գինու բաժակի ընտրությունն էլ, թերևս, խորհրդանշական է), և գրեթե սպանել կնոջը՝ Շերոնին: Նրա խմբի անդամներից Թերի Բաթլերը ձերբակալվել է Կալիֆոռնիայի բարերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով:

«Gary Glitter» խմբից Փոլ Ֆրենսիս Գեդը 1997թ. ձերբակալվել է երեխաների ավելի քան 1000 պոռնոգրաֆիկ լուսանկարներ պահելու համար: 2005թ. նա տեղափոխվել է Վիետնամ, որտեղ ձերբակալվել երկու անչափահաս աղջիկների այն հայտարարությունից հետո, որ սեռական հարաբերություն են ունեցել Գեդի հետ:

Փոլը դատապարտվել է ազատազրկման, դուրս գալուց հետո պարտադիր դեպորտի պայմանով: Դեպորտից հետո նա հաստատվել է Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ 2015թ. ձերբակալվել ու դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Ջիմի Սեվիլի հանցակիցը լինելու համար:

Ահա ռոքի հայտնիներից մեկի կողմից կատարված ևս մեկ հանցագործություն. «Peter, Paul and Mary» խմբի կատարող Փիթեր Յարոուն 1970թ. հրավիրել է իր սենյակ 17-ամյա երկրպագուհու՝ իր 14-ամյա քրոջ հետ, ստելով, թե պետք է մակագրություն տա: Յարոուն սեռական բռնություններ է գործադրել 14-ամյա աղջնակի նկատմամբ: Ինքնախոստովանական ցուցմունքից հետո նրան ձերբակալել ու կալանավորել են 3 ամսով: 1981թ. ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Քարթերը նրան ներում է շնորհել: Դե ի՞նչ, սա Ամերիկան է…

Ամերիկյան հայտնի երգիչ, երաժիշտ, երգահան, պրոդյուսեր, «Falling In Reverse» խմբի կատարող Ռոնի Ռադկեն 2008թ. մեղադրվել է սպանության մասնակից լինելու մեջ, դուրս մնացել հիշյալ խմբից և դատապարտվել ընդամենը 2,5 տարվա ազատազրկման: 2010թ. բանտից դուրս գալուց կարճ ժամանակ հետո Ռադկեն նորից ձերբակալվել է իր ընկերուհու հանդեպ բռնություն ցուցաբերելու մեղադրանքով: Նա չի ներկայացել դատարան, իսկ «Six Flags» խմբի համերգի ժամանակ վնասվածքներ է հասցրել երկրպագուներից վեցին: 2015թ. հունիսին Ռադկեն մեղադրվել է 25-ամյա կնոջ խմբակային բռնաբարության մեջ:

Բրիտանական ռոք-կիթառիստ, երգիչ, 20-րդ դարի առավել հեղինակավոր ռոք խմբերից մեկի` «The Who»-ի գրեթե բոլոր երգերի հեղինակ, 2002թ. նշված խմբի կիթառահար Փիթ Թաունսենդը ձերբակալվել է մանկական պոռնոգրաֆիա դիտելու մեղադրանքով: Թեև Թաունսենդը հայտարարել էր, որ ինքը գաղափար չուներ, թե ինչպես է իր բանկային քարտն օգտագործվել մանկական պոռնոգրաֆիա պարունակող այդ վեբ-կայքում, այնուամենայնիվ, նա զգուշացվել էր, իսկ նրա անունը մնացել էր վերջին 5 տարվա ընթացքում սեքսուալ հանցագործություն կատարածների ցուցակում:

Ավստրալիացի թմբկահար, 70-80-ական թվականներին «AC/DC» խմբի անդամ Ֆիլ Ռադը 2010թ. ձերբակալվել է մարիխուանա աճեցնելու մեղադրանքով: 2014թ. նա նորից ձերբակալվել է, սակայն, արդեն սպանության կազմակերպման փորձի, սպանության սպառնալիքների և մարիխուանայի պահպանման համար:

«Coheed And Cambria» խնբի բաս-կիթառահար Մայքլ Թոդը 2011թ. հուլիսին ամերիկյան հիշյալ ռոք խմբի շրջագայության ժամանակ, Մասաչուսեթս նահանգի Մանսֆիլդ քաղաքում իրենց շոուն սկսելուց մեկ ժամ առաջ մտել է մոտակայքում գտնվող դեղատուն ու վաճառողին ցույց տվել բջջային հեռախոսի դիսփլեյին գրված տեքստը, որ Թոդը պայթուցիկ ունի, որը նա պատրաստվում էր պայթեցնել, եթե չկատարեն իրեն մի քանի սրվակ «Օքսիկոդոն» տալու պահանջը: Վերցնելով 6 սրվակ, նա թաքնվել էր տաքսիներից մեկում, ինչից հետո իր խմբին միացել է միանգամից արդեն բեմի վրա: Շուտով նրան ձերբակալել են դեղատան վրա զինված հարձակման, կողոպուտի ու թմրադեղի ապօրինի պահպանման համար, դատապարտել 1 տարի ազատազրկման և 3 տարի տնային կալանքի: Մի քանի ամիս անց Թոդը լքել է խումբը:

«3 Doors Down» ռոք խմբի հիմնադիր ն և բաս-կիթառահար Թոդ Հարելը հաճախ է հայտնվել հեռուստաէկրաններին ոչ թե երաժշտական ձեռքբերումների, այլ հերթական հանցագործության համար: 2013թ. տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացել է 47- ամյա Փոլ Հաուարդ Շոլդերս կրտսերը: Թոդը ձերբակալվել ավտոճանապարհային կանոնների խախտման համար, ինչն էլ հանգեցրել էր Շոլդերսի մահվանը: Դեպքից առաջ Հարելը չափազանց մեծ քանակությամբ հաբեր է օգտագործած եղել, դա էլ դարձել է ավտովթարի հիմնական պատճառը:

2014թ. Հարելին տնային կալանք է տրվել դատական ընթացքի հանգուցալուծման վրա չազդելու նպատակով: 2014թ. փետրվարին Թոդը կրկին ձերբակալվել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենայի ղեկին նստելու մեղադրանքով: Դրանից հետո նրան հեռացրել են հիշյալ խմբից: Իսկ, ահա, անցյալ տարի «Associated Press» գործակալությունը տեղեկացրեց, որ Թոդ Հարելը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման զենքի անօրինական պահպանման համար: Նա ձերբակալվել է իր իսկ տանն այն բանից հետո, երբ կինը կանչել է ոստիկաններին` բողոքելով, որ ամուսինն իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրում: Ժամանած իրավապահները Հարելի տան խուզարկության ընթացքում հայտնաբերել են թմրադեղեր ու զենք:

«Eric Clapton», «Alice Cooper», «Fran Zappa», «The Beach Boys» խմբերի կատարող Ջիմ Գորդոնի մոտ 30 տարեկանում շիզոֆրենիա է առաջացել, նա սկսել է ձայներ լսել, որոնք նրան խանգարել են սնվել ու քնել: 1983թ. հունիսին այդ «ձայները» նրան ստիպել են սպանել մորը, ինչից հետո, 1984թ. դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 2-րդ կարգի սպանության համար:

Հոդվածաշարի այս առաջին հոդվածն ավարտելուց առաջ ևս մեկ օրինակ էլ բերենք այն բազմաթիվ ռոք «աստղերից», որոնք հայտնի են ոչ միայն իրենց ռոքով, այլև կատարած հանցագործություններով: Ամերիկյան ռոք- երաժիշտ, «As I Lay Dying» խմբի հիմնադիրներից ու նշված խմբի առաջատար վոկալիստ Թիմ Լամբեզիսը (իսկական անունը` Թիմոտի Պիտեր Լամբեզիս) 2013թ. ձերբակալվել է կնոջ` Մեգան Լամբեզիսի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Թիմն ապրել էր կնոջ հետ 8 տարի: Նրա փաստաբանները, որոնք սկզբնական շրջանում հերքել են մեղադրանքները, հետագայում կատարվածը պատճառաբանել են ստերոիդների չարաշահմամբ ու Թիմի հոգեկան խանգարումներով: Լամբեզիսը փետրվարին խոստովանել է իր մեղքը և 2014թ. մայիսից դատապարտվել 6 տարվա ազատազրկման:

Արթուր Հովհաննիսյան