Փակագծեր, որ բացեց Վիտալի Բալասանյանը․ քննարկում LIVEnews.am-ում (տեսանյութ)

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն անցնող շաբաթ  բացառիկ հարցազրույց տվեց LIVEnews.am կայքին։ Հարցազրույցը, որում Արցախի հերոսն անդրադառնում է Հայաստանում  ու Արցախում կատարվող կարևորագույն  իրողություններին,  սթափության կոչ էր՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչի՞  մասին ահազանգեց Վիտալի Բալասանյանը.

  • Փաշինյանը Հայաստանում ներդրված պրոյեկտ է, որն ուղղորդվում է որոշակի կենտրոնի կողմից, նա  կատարածու է՝ իր թիմակիցների հետ միասին։
  • Փաշինյանը Արցախի հարցում չունի տեսլական։
  • եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման ուղղությամբ աշխատելու փոխարեն, այն է՝ Արցախի Հանրապետությանը  վերադարձնել բանակցությունների սեղան, Փաշինյանը լծվեց, այսպես կոչված, վերելակային քաղաքականության իրականցմանը․
  • Դուշամբեյի վերելակում Փաշինյանը  ինչ-որ փաստաթղթեր է ստացել Ալիևից․․․
  • ՀՀ վարչապետը համագործակցում է «Սասնա ծռեր» կոչվող ահաբեկչական խմբավորման հետ․․․
  • Ալիևն ու Փաշինյանն ուղղորդվում են մեկ կենտրոնից
  • Փաշինյանը նպատակ ունի իրականացնել բոլթոնյան ծրագիրը, խաթարել հայ- ռուսական, հայ-իրանական հարբերությունները, ՆԱՏՕ-ի զորքերը  տեղակայել Արցախի տարածում, և այլն։

Արտաքին թշնամու դեմ կռիվ տված ու հաղթանակած գեներալը, որը մեծ վտանգ է տեսնում Փաշինյանի քայլերում, սթափության կոչ հնչեցրեց՝ ուղղված համայն հայությանը, ապա հավելեց մեր  պետության, մեր ժողովրդի դեմ ոտնձգություն, ահաբեկչական գործողություններ իրականացնողները ֆիզիկապես կոչնչացվեն։

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հարցազրույցում հնչեցված մտահագությունները վերլուծեցինք  ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի և քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

Քննարկումն ամբողջությամբ՝  դիտեք տեսանյութում: