ՄԱԿ զեկույց. Սիրիայի հյուսիսում մոտ 100 հազար մարդ լքել է իր տունը

Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման պահից սկսած իրենց տները լքել է մոտ 100 հազար մարդ․ ՄԱԿ-ի զեկույցի տվյալներն է փոխանցում BBC-ն:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ շատերը պատսպարվել են Հեսեքե և Թել Թամփ քաղաքների դպրոցներում և այլ շենքերում:

Թուրքիան հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին: Սենատում և Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով: